Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նա, ով խաբեց ու դավաճանեց երեկ, կխաբի ու կդավաճանի նաև վաղը

Նա, ով խաբեց ու դավաճանեց երեկ, կխաբի ու կդավաճանի նաև վաղը
14.03.2026 | 15:48

Նա, ով արգելում է հիշել Արցախը, ով արգելում է հիշել Ցեղասպանությունը, վաղը կարգելի հիշել քեզ։

Նա, ով երեկ արցախցիներին խոստանում էր, թե նրանց անվտանգությանը ոչինչ չի սպառնում, թե կլինի խաղաղ լուծում, թե պետք է ընդամենը իջեցնել նշաձողը, իսկ հետո խաբեց ու լքեց նրանց, վաղը կլքի նաև քեզ։

Նա, ով խոստանում էր չհանձնել միջանցքը, իսկ հետո հանձնեց այն, վաղը կհանձնի նաև քեզ։

Ստամոքսով մի՛ մտածիր և մի՛ հավատա խաբեբաներին։ Մտածի՛ր գլխով։ Որովհետև մարդը չի փոխվում. խաբեբան ու դավաճանը կմնա խաբեբա ու դավաճան։ Նա, ով խաբեց ու դավաճանեց երեկ, կխաբի ու կդավաճանի նաև վաղը։ Եվ դավաճանված արցախցի երեխաների ու կանանց տեղում դո՛ւ ես հայտնվելու։ Սեղանի տակ չե՛ս թաքնվի։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 2973

Մեկնաբանություններ